Զանգահարեք մեզ
+(374)77 435-777

Best Life հայ- ճապոնական բժշկական կենտրոն


Best Life հայ- ճապոնական բժշկական կենտրոն

Best Life հայ- ճապոնական բժշկական կենտրոնում գործող վերջույթների պահպանման կենտրոնն արդեն գրանցել է իր առաջին հաջողությունը:

Պացիենտն էր 60 տարեկան տղամարդը, ով ուներ ձախ ստորին վերջույթի զարկերակների սուր օկլյուզիա, առկա էր սուր ցավ, սկսել էին գանգրենոզ փոփոխությունները, վտանգված էի և´ ստորին վերջույթը , և´հիվանդի կյանքը, քանի որ մեկնարկել էր նաև ինքնաթունավորման գործընթացը։ Մեր մասնագետների կողմից կատարվել է ձախ ստորին վերջույթի զարկերակից թրոմբի հեռացում և բալոնային անգիոպլաստիկա, անոթների խիստ արտահայտված նեղացումների առկայության հետևանքով։ Այդ միջամտությունների շնորհիվ հաջողվել է վերականգնել ստորին վերջույթի զարկերակային հունը, պահպանելով հիվանդի վերջույթը:


11/01/2022